fbpx
Աշխարհ
02:00 20/01/2020

ԵՄ-ն նախազգուշացումներ է հրապարակում՝ ուղղված Թուրքիային

ԵՄ-ն պահանջում է, որ Թուրքիան դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում

Եվրամիությունը նախազգուշացրել է Թուրքիային Կիպրոսի մերձափնյա գոտում աշխարհագրական հետախուզական աշխատանքներ կատարելու անթույլատրելիության մասին: Նշենք, որ այն Անկարան փորձում է օրինականացնել Արևելյան Միջերկրական ծովի տարածքը Ֆաիզ Սարաջի ղեկավարությամբ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հետ կիսելու մասին համաձայնագրի միջոցով: Այս մասին կիրակի տարածած հայտարարության մեջ նշել է ԵՄ արտաքին գործերի մամուլի ծառայության ղեկավար Ժոզեֆ Բորելը։

«Միջազգային հանրության բոլոր անդամները պետք է զերծ մնան ցանկացած գործողություններից, որոնք կարող են վտանգել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը,-նշել է նա:

Հաղորդագրությունում ասվում է նաև, որ Թուրքիայի մտադրությունն այդ տարածքում ածխաջրային հանքավայրերի շուրջ կրկին աշխատանքներ սկսելու մասին հենց այդ ուղղությամբ է շարժվում

Ավելի վաղ ԵՄ-ն արդեն սահմանել էր Թուրքիայի դեմ պատժամիջոցներ Եվրոպական միության անդամ համարվող Կիպրոսի ափերի մերձակայքում վիճելի ջրերում հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ