fbpx
Հասարակություն
01:00 20/01/2020

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին խոտածածկույթ է այրվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հունվարի 19-ին, ժամը 17։54-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Լեռնապատ գյուղի երկաթգծի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։28-ին, մարվել՝ 18։31-ին։ Այրվել է մոտ 2000 քմ խոտածածկույթ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ