Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարներ այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հանդիպում կանցկացնեն։
Քննարկվող հարցերի ցանկում է նաև Լեռնային Ղարաբաղի սահմանին տիրող լարվածությունը ու հաշվի է առնվելու նաև Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։
Նախարարների հանդիպումը կկայանա Լյուքսեմբուրգում, որին լրագրողները չեն կարողանա ներկա գտնվել։
