fbpx
Աշխարհ

ԵՄ-ում պատվաստումներն ընթանում են դանդաղ տեմպով․ Ֆոր Դեր Լեյեն

Եվրոպական Միության գագաթնաժողովում ելույթով է հանդես եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոր Դեր Լեյենը։

Այս մասին հայտնում է Reuters-ը։

Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստումների թեմային, նա ասել է, որ ԵՄ 27 պետություն 3 ամսվա ընթացքում ստացել է պատվաստանյութի 88 միլիոն չափաբաժին, որից օգտագործվել է 62 միլիոնը։ Լեյենի խոսքով՝ միայն 18 միլիոն մարդ է պատվաստվել 2 դեղաչափով, որը կազմում է ԵՄ պետությունների ընդհանուր բնակչության ընդամենը 4,1 տոկոսը։

Նա մտահոգություն է հայտնել պատվաստումների տեմպերի դանդաղության վերաբերյալ, որը, ընդհանուր առմամբ, ընդունվել է գագաթնաժողովի մասնակիցների կողմից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ