fbpx
Սպորտ
20:30 22/03/2020

Էմերինը հայտնել է, որ հիմա դիտարկում է մի քանի առաջարկ

Անգլիական «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հայտնել է, որ կարող է հայտնվել Ա Սերիայում:

«Ես 16 տարի մարզում եմ տարբեր ակումբներ: Որոշեցի մի փոքր հանգստանալ, շունչ քաշել»―ասել է Էմերին։

Նա նշել է, որ այժմ պատրաստ է նոր մարտահրավերի։ Էմերին տեղեկացրել է, որ բանակցել է իտալական մի քանի ակումբների հետ, բայց դա անարդյունք է եղել։

«Հիմա էլ դիտարկում եմ մի քանի առաջարկ, որոնց մասին դեռ չեմ ցանկանում խոսել»,- հավելել է Էմերին։

Հիշեցնենք՝ 48-ամյա մասնագետը անցած նոյեմբերին հեռացվեց «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնից:

Աղբյուրը՝ Sky Italia-ն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ