ԵՄ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման առնչությամբ և կողմերին կոչ է արել վերսկսել չլուծված հարցերի համապարփակ կարգավորման բանակցությունները: Այս մասին ասվում է միության արտաքին քաղաքականության հայտարարության մեջ։
«Մենք երկու կողմերին կոչ ենք անում վերսկսել բանակցությունները՝ հասնելու չլուծված հարցերի համապարփակ կարգավորմանը՝ ներառյալ սահմանների սահմանագծումը»,- ասվում է փաստաթղթի մեջ։
Եվրամիությունը նաև ընդգծել է իր հանձնառությունը «Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատելու լարվածությունը հաղթահարելու համար» և աջակցել է Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարությանը։
«Մենք կողմերին կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն և պահպանել նախկինում ստանձնած պարտավորությունները»,- ասվում է հայտարարության մեջ։