Եվրամիությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հարցին, տարածաշրջանում ահաբեկիչների առկայությանը, ռազմագերիների փոխանակմանն ու աճյունների վերադարձին։
Ռազմագերիների ու մարդկային աճյունների մասով ԵՄ-ն շեշտել է Միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու անհրաժեշտությունը ու կոչ է արել լիարժեք իրականացնել նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռազմագերիների փոխանակման ու մարդկային աճյունների վերադարձի վերաբերյալ դրույթները։
ԵՄ հայտարարության մեջ ասվում է, որ եթե գրոհայինները դեռևս տարածաշրջանում են, ապա պետք է արագ և ամբողջությամբ դուրս բերվեն այդտեղից։
Ինչ վերաբերվում է ԼՂ հարցին, ապա ԵՄ-ն այս մասով կոչ է անում կողմերին բանակցություններ վարել հակամարտության համապարփակ և կայուն կարգավորման շուրջ, որը պետք է հանգեցնի տարածաշրջանում տևական խաղաղության։