fbpx
Աշխարհ

ԵՄ-ում ավելացել է ապաստան փնտրողների թիվը

Եվրամիությունում ապաստան փնտրողների թիվը զգալիորեն ավելացել է։ Հունվարից մինչև ապրիլի վերջ շուրջ 206 500 մարդ առաջին անգամ հայց են ներկայացրել ԵՄ տարածքում ապաստան ստանալու համար։ Այս մասին գրում են Funke մեդիախմբի պարբերականները։

Դա 15 տոկոսով ավելին է, քան անցած տարի միևնույն ժամանակաշրջանում։ Տվյալները ստացվել են ԵՄ երկրների ամսական հաշվետվություններից։

Տվյալ իրավիճակը կարող է նշանակել, որ ավարտվել է ապաստան հայցողների թվի կրճատման միտումը, որը նկատելի էր վերջին մի քանի տարում։

Այսպես, 2018-ին ապաստան հայցող ներգաղթյալների թիվը նվազել է 11 տոկոսով։

Հիմնականում որպես փախստական ԵՄ են ժամանում Լատինական Ամերիկայի և Բալկանյան թերակղզու երկրների քաղաքացիները։ Իսկ հայցերի առումով առաջատար են Սիրիան, Վենեսուելան և Աֆղանստանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ