Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Էնդի Մարեյը շարունակում է ազդրի ծանր վնասվածքից ապաքինվելու փորձերը:
Բրիտանացի թենիսիստը ենթարկվել է կոնքազդրային հոդի վիրահատության:
«Երեկ առավոտյան Լոնդոնում ենթարկվել եմ կոնքազդրային հոդի վիրահատության: Ինձ փոքր-ինչ սպառված եմ զգում, բայց հույս ունեմ՝ սա կլինի ցավերիս ավարտը։
Այժմ ես մետաղյա ազդր ունեմ»,- Instagram-ի իր էջում գրել է Մարեյը և հրապարակել ներկայացված լուսանկարը:

Հիշեցնենք, որ Ավստրալիայի Բաց առաջնության մեկնարկից առաջ Էնդի Մարեյը հայտարարեց, որ մտածում է այս տարի կարիերան ավարտվելու մասին, սակայն մրցաշարի առաջին շրջանում կրած պարտությունից հետո թենիսիստը չբացառեց՝ կարող է ևս մեկ վիրահատության ենթարկվել:
Հաղորդում է armsport.am-ը։

