Անձական խնդիր չկա ու չի կարող լինել, լրագրողներին ասաց ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ԱԺ փոխնախագահի թեկնածու Մանե Թանդլյանին ծաղիկներ նվիրեց։
«Մանե Թանդիլյանը մեր գործընկերն է։ Ես պարզապես ուզել եմ մյուս թեկնածուին ցույց տալ, որ որևէ անձնական խնդիր չկա ու չի կարող լինել, քաղաքական ուժերն են ներկայացրել թեկնածուներին, և նրանց քվեարկության արդյունքում է ամեն ինչ որոշվել», – ասաց նա։
Վերջինս ընդգծեց, որ քվեարկության նման արդյունքները սպասելի էին, քանի որ ԱԺ ուժերի ներկայացուցիչները իրենց պաշտոնական դիրքորոշումները ներկայացրել են, անհատները ևս ելութ են ունեցել և հայտարարել՝ ով ինչպես է քվեարկելու։
«Բոլորը քվեարկել են իրենց խղճի մտոք», – ասաց նա։
Հիշեցնենք, որ Վահե Էնֆիաջյանը ԱԺ փոխնախագահ ընտրվելուց հետո ծաղիկներ նվիրեց ԼՀԿ թեկնածու Մանե Թանդիլյանին։
Անդրադառնալով նորընտիր խորհրդարանի հանձնաժողովներին, որոնք թվով 11 պետք է լինեն՝ 2-ով ավելի, քան նախորդ գումարման ԱԺ հանձնաժողովները՝ Էնֆիաջյանը նշեց, որ հանձնաժողովների ավելացումն ինքնանպատակ չպիտի լինի։
Էնֆիաջյանը նաև չհերքեց, որ ամենայն հավանականությամբ ԲՀԿ-ին բաժին կհասնեն 2-ը՝ Մարդու իրավունքների ու Տարածաշրջանային և ԵՏՄ ինտեգրման ստեղծվելիք հանձնաժողովները։