fbpx
Զինված Ուժեր

Ենթասպայի մահվան հանգամանքները պարզվում են. ՔԿ

2019թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վարդ-բաղ կոչվող թաղամասում, պարանոցի շրջանում պարանով ծառից կախված վիճակում, հայտնաբերվել է ծառայությունից դուրս գտնվող, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ենթասպա Սամվել Գառնիկի Մեժլումյանի դին։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Գյումրիում, տանը հայտնաբերվել է ենթասպա, զորամասերից մեկի նվագախմբի ծառայող Սամվել Գառնիկի Մեժլումյանի կախված դին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ