fbpx
Սպորտ

Լուկակուն ժամանել է Միլան` գործարքի ձևակերպումն ավարտելու համար

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ժամանել է Միլան` «Ինտեր» տեղափոխվելու գործարքի ձևակերպումն ավարտելու համար: Այս մասին հաղորդում է Goal-ը:

Նշվում է, որ միլանյան ակումբը պատրաստ է 26-ամյա հարձակվողի համար վճարել 75 միլիոն եվրո՝ գումարած 5 միլիոն բոնուսների տեսքով, սակայն կողմերը չէին կարողանում համաձայնության գալ հարձակվողի տրանսֆերի հարցում:

Լուկակուն ինքը գործադուլ Էր հայտարարել և պահանջել վաճառել իր տրանսֆերը։ Նաև նշվում էր, որ նա մարզումներն անց էր կացնում «Անդերլեխտի» մարզաբազայում: ՄՅՈւ-ի ղեկավարությունը նրան տուգանել է 400 հազար ֆունտ ստերլինգով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ