Կցանկանայի, որ Նեյմարը մնար թիմում։ Այս մասին ասել է ՊՍԺ-ի կիսապաշտպան Պաբլո Սարաբիան՝ կարծիք հայտնել բրազիլացի ֆուտբոլիստի վերաբերյալ:
«Նեյմարի մոտ ամեն ինչ լավ է: Ես կցանկանայի, որ այդպիսի խաղացողը մնա թիմում: Նա մեծ ազդեցություն ունի հանդերձարանում:
Երբ Նեյմարը ուրախ է, նա միշտ շատ մեծ օգուտ է բերում թիմին»,-ասել է Սարաբիան։ Այս մասին հաղորդում է Marca-ն:
Նշենք, որ այս մրցաշրջանում Նեյմարը մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցում: