fbpx
Սպորտ

Երբ Ռոնալդուն տեղափոխվեց Ռեալ, ընդհատեց Բարսելոնայի գերիշխանությունը․ Մենդեշ

Երբ Ռոնալդուն տեղափոխվեց «Ռեալ», նա ընդհատեց «Բարսելոնա»-ի գերիշխանությունը: Այս մասին ասել է պորտուգալացի հարձակվողի գործակալ Ժորժե Մենդեշը՝ խոսելով իր հաճախորդի կարիերայի մասին։

«Իմ հաջողության գաղտնիքը շուրջօրյա աշխատանքն է, պետք է քնել բաց աչքերով: Ժոաու Ֆելիշը և Ռոնալդու՞ն. երկու հիանալի խաղացող ես ունեմ»,-ասել է նա:

Մենդեշի խոսքով՝ Կրիշտյանուն համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է:

«Երբ նա տեղափոխվեց «Ռեալ», նա ընդհատեց «Բարսելոնայի» գերիշխանությունը: Համեմատություն չի կարող լինել, Կրիշտիանուն լավագույնն է: Ռոնալդուն մտածում է միայն աշխատանքի և հաջորդ տարի «Ոսկե գնդակը» նվաճելու մասին: Ռոնալդուն ուրախ է «Յուվենտուսում», նա հիանալի մարզիչ ունի:

Կավարտի՞ Ռոնալդուն կարիերան Թուրինում: Ես կպատասխանեմ, որ այո, քանի որ նա պայմանագիր է ստորագրել»,-ասել է Մենդեշը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ