fbpx
Քաղաքականություն

Չեմ մեկնաբանելու Էրդողանի հայտարարությունը. Միրզոյան

Այսօր Ազգային ժողովում լրագրողները վաշինգտոնյան հանդիպման և Էրդողանի հայտարարությունների հետ կապված փորձեցին մեկնաբանություն ստանալ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից:

Նա, սակայն, ասաց, որ չի մեկնաբանելու, քանի որ երբ ասելիք է ունենում, ԱԳՆ-ն համապատասխան հայտարարությամբ է հանդես գալիս:

«Ձեզ հարցերի պատասխաննե՞րն են հետաքրքիր, թե՞ ուղղակի կայքի վրա քլիք անելը: Եթե հարցերի պատասխաններն են հետաքրքիր, ասացի, որ չի լինելու որևէ նոր մեկնաբանություն»,- նշեց նա:

Լրագրողները ևս մեկ անգամ փորձեցին նույն հարցի պատասխանը ստանալ, որից հետո Միրզոյանը արդեն զայրացած հայտարարեց. «Ասացի ձեզ, որ չեմ մեկնաբանելու Էրդողանի հայտարարությունը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ