Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ներառյալ գերեվարված զինվորների փոխանակումը։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։
«Թուրքական կողմի նախաձեռնությամբ և հաշվի առնելով Անկարայում տեղի ունեցած վերջին շփումները, Ռուսաստանի և Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատարները կբարձրացնեն գերիների, առաջին հերթին վիրավորների փոխանակման հարցը»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Թուրքիան նույնպես կոչ էր արել մարդասիրական միջանցք բացել Ուկրաինայում և պատրաստակամություն հայտնել բուժել հակամարտության ընթացքում վիրավորված զինվորականներին։
