fbpx
Աշխարհ

Էրդողանը Իլոն Մասկին խնդրել է Թուրքիայում Tesla գործարան կառուցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում հանդիպել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի հետ։ Այս մասին հաղորդվում է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Թուրքիայի նախագահին առընթեր հանրային կապերի գրասենյակի էջից։

Հանդիպման ժամանակ քաղաքական գործիչը միլիարդատիրոջը կոչ է արել բացել Tesla էլեկտրական մեքենաների արտադրության յոթերորդ գործարանը Թուրքիայում։ Երկրի ղեկավարը նաև մատնանշել է թուրքական տիեզերական ծրագրի շրջանակներում SpaceX-ի հետ երկրի համագործակցության հնարավոր զարգացումը։

Էրդողանը ամերիկացի գործարարին հրավիրել է նաև մասնակցելու սեպտեմբերի վերջին Թուրքիայի Իզմիր քաղաքում կայանալիք տեխնոլոգիական ցուցահանդեսին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ