fbpx
Աշխարհ

Սա շրջադարձային իրողություն է․ Էրդողանը՝ ԻՊ առաջնորդի սպանության մասին

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ղեկավարի վերացումը շրջադարձային իրադարձություն է ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին, ինչպես փոխանցում է NTV հեռուստաալիքը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Ահաբեկիչների ղեկավարին չեզոքացնելը շրջադարձային իրողություն է ահաբեկչության դեմ մեր և մեր դաշնակիցների մղած պայքարում: Թուրքիան, ինչպես նախկինում, հետագայում էլ շարունակելու է իր ներդրումն ունենալ ահաբեկչության դեմ պայքարում»,-ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը հավատում է, որ մարդկությունը խաղաղության մեջ կապրի, եթե կազմակերպված և դաշինքի ոգով պայքար լինի ահաբեկչության դեմ:

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել է Իսլամական պետության առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ