Աշխարհ

Էրդողանը Թրամփին է վերադարձրել սկանդալային նամակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ անձամբ ամերիկացի պաշտոնակցին՝ Դոնալդ Թրամփին վերադարձրել է նրա նամակները, այդ թվում եւ այն մեկը, որով ԱՄՆ նախագահը կոչ էր անում «հիմար չլինել»։ Այս մասին նա տեղեկացրել է Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Այդ նամակները ես վերադարձրի պարոն նախագահին։ Ես հատկապես վշտացած էի այն նամակից, որում ասվում էր, որ ահաբեկիչ Աբդի Շահինը (ԴՍՈւ հրամանատար Մազլում Քոբանի) եղել է այնպիսի երկրի զրուցակիցը, ինչպիսին Ամերիկան է։ Այսպես կոչված Աբդի Շահինը ահաբեկիչ է, որը մեղավոր է մեր հարյուրավոր քաղաքացիների մահվան մեջ»,-ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին հղած նամակում նախազգուշացրել է չհիմարանալ ու միաժամանակ հայտարարել, որ նրան վտանգ է սպառնում պատմության մեջ մնալ որպես հրեշ: ԱՄՆ նախագահը նամակը Էրդողանին է ուղարկել Սիրիա թուրքական զորքերի ներխուժման օրը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ