fbpx
Աշխարհ
00:00 27/11/2019

Էրդողանը ծաղրում է ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին․ Հոլլեն

Երկու տարի առաջ Թուրքիայի և Ռուսատսանի միջև կնքված մոտ 2.5 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական գործարքի իրականացումն ուղեկցվում է սկանդալներով: Թուրքիա մատակարարված ռուսական S-400 ՀՕՊ համակարգերն այժմ Անկարայում փորձարկման փուլում են: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը խորացնող ռուսական արտադրության S-400-ների թեմայի վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլլենը Twitter-ում գրառում է կատարել:

«Վաշինգտոն կատարած այցից 2 շաբաթ անց Էրդողանը ծաղրում է Թրամփին, ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին և S-400-ների հարցում մեկ այլ կարմիր գիծ է հատում: Ներկայիս օրենքները պահանջում են, որ Թրամփը պատժամիջոց կիրառի: Իսկ Պոմպեոն (ԱՄՆ պետքարտուղար) պետք է ճնշումներ գործադրի Թուրքիայի վրա «անվտանգության գոտու» խախտումների և քրդերի դեմ իրականացրած վերջին հարձակումների պատճառով»:

Հիշեցնենք, որ Հոլլենն ամերիկացի այն սենատորներից է, որը քննադատել է Թուրքիային Սիրիայում «խաղաղության ակունք» ռազմագործողությունը և պատժամիջոցների նախագիծ պատրաստել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ