fbpx
Աշխարհ

Էրդողանը չի համակերպվում Բայդենին կողմից ցեղասպանությունը ճանաչելու փաստի հետ

Թուրքիայի նախագայ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարողանում մոռանալ ԱՄՆ-ի հասցրած ապտակը։ Էրդողանը Բայդենի նախագահ ընտրվելուց ուներ այլ սպասելիքներ, բայց, որ Բայդենը կճանաչեր Հայոց ցեղասպանությունը չէր մտածում։

Նա ամերիկացի խոշոր ընկերությունների ղեկավարների հետ ունեցած տեսակապով հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը լրացուցիչ բեռ է դրել թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա։ Իհարկե, կանխատեսելի էր նման արձագանքը և Թուրքական կառավարությունը այս անգամ բավականին զուսպ վարք դրսևորեց, ներսում պահելով կուտակված ամբողջ չարությունը։

Քանի դեռ Թուրքիան և Ադրբեջանը օրուգիշեր շարունակում են հերքել իրենց կողմից կատարված անմարդկային արարքները, աշխարհում ավելանում են պետությունները, ովքեր հավատում է Հայաստանին, մինչդեռ, Թուրքիան մնում է սանկցիաների տակ կռացած մի երկիր, որի վարկանիշը գնալով ընկնում է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ