fbpx
Կառավարություն

Ոչ աշխատանքային օրով ԱԱՏՄ-ն ուժեղացված ստուգայցեր է կատարել Նոր Նորքում

ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ այսօր առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերն անակնկալ ուժեղացված ստուգայցերով դիտարկում են պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումը Նոր Նորք վարչական շրջանում։

«ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ` այսօր նաև դիտարկվում է, թե մինչ ուշ երեկո արդյոք տնտեսվարողները շարունակում են հետևել կանոններին, հետեւել կուտակումներին, թե ոչ։

Ուժեղացված ստուգայցերն ամենուր են և ամեն օր։ Համավարակի տարածումը զսպելու նպատակադրմամբ` մեծ ջանքեր է գործադրվում` կանխելու կանոնների խախտումը, քանի որ դրանց պահպանումը լրջորեն բխում է հանրային առողջապահական շահից։

Վերջին շրջանում տնտեսավարողներն ախտահանիչների առկայության, դիմակներ կրելու, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյաններ լրացնելու և այլ նորմերը համեմատաբար ավելի լրջորեն են պահպանում։ Այսուհանդերձ, թերություններ դեռ առկա են, ու դրանց վերացումն ԱԱՏՄ օրակարգային խնդիրներից է»,- ասված է հաղորդարության մեջ։

https://www.facebook.com/hlib.am/posts/776851543055552?__xts__[0]=68.ARCOLm1YXM4x9nwDiBmT9x9B_H8GdAaPSqrn48LLgAAQr8CXBFLifoTKlPaHkDmHnhAxDHrOl3proIEZPJPa1d8CT_odpaQyMUfQ6aZRy8luxEjj54ZKHhV-FYaFsYciMpP9wPtm-tBIXYx6n7wG_bfyYCTNxQB7heuyCZ3t8RGiyP77x0JLQtoqM9D7rXPN9y_FPM3duybUNr4IulKnIoqkhhJgwiQFuziFkl7CCyuqNOWPseUuAn7PATJl0Q9bUMONaXD3db8eterpJpOZZEI5NaIvS61dXXj7e_1GHm5vT3R53BlpxHUOTrmh60rKftJ5R1pQmNNrfhCIR_ipVw0&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ