fbpx
Աշխարհ

էրդողանի թիկնապահը ինքնասպան է եղել

Թուրքիայի ոստիկանության սպաներից մեկը, որը զբաղվում էր երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգությամբ, այսօր առավոտյան ինքնասպան է եղել:

Նշվում է, որ թիկնապահի աշխատակիցները տան դուռը կոտրելով մտել են նրա տուն այն բանից հետո, երբ թիկնապահը տևական ժամանակ չի պատասխանել հեռախոսին: Մտնելով տուն` նրանք հայտնաբերել են գործընկերոջ անշնչացած մարմինը: Ինքնասպանությունից առաջ Բուլութ ազգանունով թիկնապահը նամակ է թողել:

«Ձեզ մոտ ամենալավը ստացվում է ստորացնել, վախեցնել հեռացնել և ստախոսի դերում ներկայացնել ձեր աշխատակիցներին: Ամեն մարդ էլ հպարտություն ունի և ես չկարողացա կուլ տալ այդ բառերը: Չեմ ցանկանում, որ իմ թաղմանը իմ կոմիսարից բացի ներկա լինի որևէ պաշտոնյա»,-գրել է թիկնապահը:

Այս մասին տեղեկացնում է Yeniçağ gazetesi-ից: պարբերականը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ