Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռակողմ հեռախոսազրույց են ունեցել։
Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցել է Գերմանիայի Հանաու քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որ հետևանքով նաև Թուրքիայի քաղաքացիներ էին զոհվել։
Կողմերը քննարկել են Սիրիայի Իդլիբ քաղաքում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև՝ Լիբիայում տիրող իրավիճակը։