Քվեարկել եմ ավելի ինքնավստահ և ապագային պատրաստ Հայաստանի օգտին: Այս մասին ԱԺ արտահերթ ընտրություններին քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Մենք» դաշինքի 2-րդ համար Խաչատուր Քոքոբելյանը:
«Շատ հետաքրքիր ընտրություններ են, ինչպես տեսնում եք՝ կուտակումներ չկան: Մաղթում եմ խաղաղ և առանց միջադեպերի ընտրություններ: Նոր սկիզբ»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:
Նա ասաց, որ պետք է սկսել վստահ ու հզոր Հայաստանի կառուցման ճանապարհը:
Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: