Հայաստանը մտադիր է վերսկսել Երևանում անվտանգության հարցերով համաժողովներ անցկացնելու պրակտիկան․ Փաշինյան-Azat TV
Քաղաքականություն
14:18 16/09/2021

Հայաստանը մտադիր է վերսկսել Երևանում անվտանգության հարցերով համաժողովներ անցկացնելու պրակտիկան․ Փաշինյան

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ՀԱՊԿ նախագահության ընթացքում Հայաստանը մտադիր է վերսկսել Երևանում անվտանգության հարցերով համաժողովներ անցկացնելու պրակտիկան, այդ թվում` հաշվի առնելով ՀԱՊԿ, ԵԱՀԿ և ՄԱԿ աշխատանքային մարմինների հետ արդեն ձևավորված երկխոսությունը:

«Մենք արդեն լսել ենք մեր ղազախ ընկերներից համահունչ դիրքորոշում և պատրաստ ենք սերտ համատեղ աշխատանքի»,- ընդգծեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նաև առաջարկեց շարունակել իրավանորմատիվային և կազմակերպչական փաստաթղթերի մշակումը, ինչը թույլ կտա ունենալ այսօրվա իրողություններին համապատասխան նորացված իրավապայմանագրային բազա:

ՀՀ վարչապետն ակնկալում է նաև ստանալ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների աջակցությունը երիտասարդ սերնդի հետ աշխատանքում` Հայաստանում ՀԱՊԿ անդամ երկրների ուսանողների համար անվտանգության հարցերով ամառային դպրոցներ ստեղծելու միջոցով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ