Տրամադրվածությունն այն է, որ նույն վարչական շրջաններում մնան արձանները, բայց ավելի տեսանելի վայրում լինեն. Երևանի քաղաքապետ

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Տրամադրվածությունն այն է, որ նույն վարչական շրջաններում մնան արձանները, բայց ավելի տեսանելի վայրում լինեն. Երևանի քաղաքապետ

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տորք Անգեղի հուշարձանը ներառված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում որպես հանրապետական նշանակության հուշարձան, իսկ Արաբկիր վարչական շրջանում գտնվող Վահագն Վիշապաքաղի հուշարձանը գրանցված է որպես տեղական հուշարձան:

Հուշարձանների տեղափոխման թույլտվությունը տրվում է միայն լիազորված մարմնի դրական եզրակացության հիման վրա: Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում:

«Տրամադրվածությունն այն է, որ նույն վարչական շրջաններում մնան արձանները, բայց ավելի տեսանելի վայրում լինեն, քողարկված չլինեն: Ընդհանուր նպատակը դա է: Առաջարկում եմ հանձնաժողով ստեղծել ու քննարկում իրականացնել»,- ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Հրապարակող՝

Ամենաթարմ