fbpx
Հասարակություն

Երևանի քաղաքապետին է ներկայացվել մայրաքաղաքի բազային երկրատեղեկատվական համակարգը

Անշարժ գույքի կադաստրի կոմիտե կատարած այցի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ծանոթացել է կոմիտեում իրականացվող մայրաքաղաքին առնչվող մի շարք ծրագրերի, տեղեկացնում է կոմիտեի մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը քաղաքապետին է ներկայացրել Երևանի բազային երկրատեղեկատվական համակարգն ու կադաստրային գոտիավորման նախագիծը: Նշվել է, որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ներկայացվող ծրագրերով հնարավորություն կստեղծվի մայրաքաղաքի անշարժ գույքի և ստորգետնյա ու վերգետնյա հաղորդակցուղիների մասին ունենալ ամբողջական տեղեկատվական համակարգ:

Այս կերպ աշխատանքը գերատեսչությունների և կենսապահովման ոլորտի կառույցների համար առավել թափանցիկ, արդյունավետ և մատչելի կդառնա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ