fbpx
Հասարակություն

Երևանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել այլ վայրում

Կրասնոդարում մառախուղի պատճառով ավելի քան 10 ավիաչվերթ է հետաձգվել. Մոսկվայից ու Երևանից մեկնած ինքնաթիռները Սոչիի և Դոնի Ռոստովի պահուստային օդանավակայաններում են: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: Թանձր մառախուղի պատճառով երեքշաբթի երեկոյան Կրասնոդարում մի շարք ավիաչվերթներ են հետաձգվել:

«Մոսկվայից ու Երևանից երկու ինքնաթիռ Սոչիի և Դոնի Ռոստովի այլընտրանքային օդանավակայաններում են: Ավիաընկերությունների ներկայացուցիչներն աշխատում են հետաձգված չվերթների ուղևորների հետ»,- հայտնել են լրատվամիջոցին:

Չվացուցակի տվյալների համաձայն՝ տեղի ժամանակով 08:00-ի դրությամբ` հետաձգվել է 13 ավիաչվերթ դեպի Մինսկ, Տաշքենդ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ և Սոչի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ