ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնել են, որ ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ․ փետրվարի 3-ին, Երևանում բացվեց ԱՄՆ առաջին դեսպանատունը, որը տեղակայված էր «Հրազդան» հյուրանոցում վարձակալած մի քանի սենյակներում։
«Բացմանը ներկա էին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ստիվեն Մանը և անկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը»,- ասվում է հաղորդարգության մեջ։