fbpx
Իրավական

Երևանում կողոպտել են Ստյոպա Սաֆարյանին

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Երևանում կողոպուտի է ենթարկվել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, 46-ամյա Ստյոպա Սաֆարյանը։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 22։50-ի սահմաններում Սաֆարյանի բնակարանի մուտքի դռան մոտ: Անծանոթ 2 անձինք մոտեցել են Ստյոպա Սաֆարյանին, մեկը հրել է մեջքից, իսկ մյուսը հափշտակել iPhone 8 տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի։

Ստյոպա Սաֆարյանի ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչակայն բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Կատարվածի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նաև Ստյոպա Սաֆարյանը.

«Սիրելի ընկերներ, միանգամայն հասկանալի, արդարացված և հիմնավոր պատճառներով երեկ կատարվածի մասին որևէ տեղեկատվություն չի տրվել: Իմ հետ ամեն ինչ կարգին է: Մնացածը՝ հետո: Ասելիք շատ է լինելու, հավատացնում եմ: Ամենակարևորը՝ դուխով»,- գրում է Սաֆարյանը:

https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/1078990892306409

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ