fbpx
Հասարակություն

Երևանում մեծ թվով ավտոմեքենաներ մնացել են անձրևաջրերի մեջ

Արդեն 2 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։  Գագիկ Շամշյանը, տեղացած հորդառատ անձրևի պատճառով անանցանելի է դարձել ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչության տրանսպորտային բաժնի վարչական տարածքը։

Մեծ թվով ավտոմեքենաներ մասամբ մնացել են ջրի տակ, ու հիմա վարորդները չեն կարողանում ավտոմեքենաները դուրս բերել։ Ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը և «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչները։ Վերջիններս նույնպես չեն կարողանում գործողություններ կատարել, քանի որ ջրի բարձրությունը անցնում է 1 մետրից։

Բոլոր ավտոմեքենաները պատկանում են ՀՀ կառավարությանը և նախագահի ապարատի աշխատակիցներին, իսկ անձրևաջրերի կուտակման պատճառն այն է, որ ջրահեռացման խողովակները խցանված են, և եթե Երևանի քաղաաքպետարանն ու «Վեոլիա Ջուր»-ը մաքրեին ջրատար խողովակները, ապա այսօր այս պատկերը չէր լինի։ Ջուրն այնքան է բարձրացել, որ լցվել է վարչական շենքը։

Աղբյուրը՝ shamshyan.com.

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ