Հուլիսի 8-ին, երեկոյան ութին, Մաշտոցի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով Առաքելյան փողոցի իր տնից բերման են ենթարկել 60-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ հուլիսի 7-ին մետաղյա ձողով կոտրելով հարևան տան դարպասի փականը՝ մտել ու գողացել է տարբեր տեսակի գրքեր:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։