fbpx
Հասարակություն

Երևանում թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Բաշինջաղյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 28 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» մակնիշի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ