fbpx
Իրավական

4-ամյա երեխան վնասվածքներերով տեղափոխվել է հիվանդանոց․ սկսվել է հետաքննություն

Ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել փետրվարի 21-ին Երևանում գործող «Վիգ Մոր» կլինիկայից ստացված ահազանգի փաստով։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված կենտրոնից հայտնել են, որ «այրունազեղումներ, կապտուկներ, բաց վերքեր վոլվայի շրջանում, հետանցքի շուրջ արյունազեղումներ, կապտուկներ և հետանցքի ճաք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ պարզել են, որ տեղափոխվածը Հայաստանի մարզերից մեկի բնակիչ՝ 4-ամյա Ռուզաննա Ն-ն է։

Ոստիկաններին կլինիկայի մանկաբույժը հայտնել է, որ չի բացառվում, որ երեխան նշված վնաասվածքները ստացած կլինի արտաքին ներգործության և բռնության արդյունքում։

Փաստի առթիվ երեխայի բնակության վայրի տարածքային ոստիկանության բաժնում հետաքննություն է սկսվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ