Փարիզում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել։ Ինչպես հաղորդում է The Local-ը, մոտ 70 տարեկան տղամարդը կրակ է բացել Ֆրանսիայի մայրաքաղաքի 10-րդ թաղամասում։
Նա ձերբակալվել է դեպքի վայրում, ոստիկանությունը նաև առգրավել է նրա օգտագործած զենքը։
Մի քանի մարդ վիրավորվել է, սակայն նրանց վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Որոշ տվյալներով՝ վիրավորվել է 6 մարդ։
Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, որ հրաձգությունը տեղի է ունեցել Էնգիեն փողոցի քրդական մշակութային կենտրոնում։
Այդ շրջանի խանութի սեփականատերը AFP-ին հայտնել է, որ 10-րդ թաղամասի Էնգիեն փողոցում յոթ կամ ութ կրակոց է լսել: