ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Պուտինի և Փաշինյանի միջև կայացած երկու հեռախոսազրույցները հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ինտենսիվ երկխոսություն է վարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Մենք պաշտոնական հաղորդագրություն ենք տարածում նախագահի ոչ բոլոր միջազգային հեռախոսազրույցների մասին»,-նկատել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նա նշել է, որ ինչպես ասել է Պուտինը, «ղարաբաղյան հակամարտության գործընթացում ինքը (Պուտինը) ինտենսիվ հեռախոսազրույցներ է ունեցել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ»:
Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից: