Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը՝ կրկին անդրադառնալով Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը:
«Մենք այս շաբաթվա սկզբին, անհամբեր սպասում ենք հյուրընկալելու բանակցությունների հերթական փուլը Վաշինգտոնում, քանի որ կողմերը շարունակում են խաղաղ ապագան հետապնդել Հարավային Կովկասի տարածաշրջանում: Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար»,–նշել է Պատելը:

