Սանկտ Պետերբուրգում գտնվող «Էրմիտաժ» պետական թանգարանը իր դռները այցելուների առաջ բացելու է հուլիսի 15-ից։
«Հարգելի ընկերներ, մենք հիանալի նորություններ ունենք: Էրմիտաժը վերսկսում է այցելուների ընդունելությունը հուլիսի 15-ից»,- այս մասին գրված է թանգարանի VKontakte-ի էջում:
Մինչ այս Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին հայտնել էր, որ թանգարանի աշխատանքը նախատեսվում է վերսկսել հուլիսին: Էրմիտաժը մարտի 17-ից փակվել է այցելուների համար՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով: