fbpx
Սպորտ

Պետք է ամեն ինչ անել Լեոյին թիմում պահելու համար․ Կումանը՝ Մեսսի հեռանալու մասին

Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․ նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվել է․

Կումանը նշել է, որ եթե խնդիրը լուծված չէ, ապա անհանգստանալու պատճառ կա, բայց ինքը՝ որպես մարզիչ, վստահ է, որ ակումբի նախագահը կլուծի այս իրավիճակը։

«Հուսով եմ՝ այդպես էլ կլինի, քանի որ թե՛ ակումբի, և թե՛ ամբողջ լիգայի համար շատ կարևոր է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը մնա այստեղ։ Մենք բոլորս պետք է փորձենք այնպես անել, որ Մեսսին մնա։

Լեոն միշտ ցույց է տվել, որ ցանկանում է մնալ «Բարսելոնայում»։ Նա և ակումբը աշխատում են համաձայնության գալ։ Հիմա Մեսսին խաղում է Ամերիկայի Գավաթում ու մտածում է այլ բաների մասին։ Հուսով եմ՝ նրանք կհաղթեն Բրազիլիային եզրափակչում։ Իմ կարծիքով, նա պետք է մնա «Բարսելոնայում»։ Այնքան էլ լավ չի լինի, եթե արդյունքում նա հայտնվի մեկ այլ թիմում։

Պետք է ամեն ինչ անել Լեոյին թիմում պահելու համար։ Սա հիմա ամենակարևորն է։ Մեսսին այս ակումբի ապագան է, նա ամեն տարի հիանալի է հանդես գալիս»,-ասել է Կումանը։

Այս մասին տեղեկանում ենք Marca-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ