Գազայի հատվածից յոթ հրթիռների արձակման պատճառով Երուսաղեմում և Բեյթ-Շեմեշում գործի է դրվել օդային տագնապի ազդանշանը:
Հրթիռներից մեկը հնարավոր է եղել որսալ «երկաթյա գմբեթ» հակահրթիռային համակարգի միջոցով, սակայն վիրավորվել է 1 մարդ:
Նշենք, որ Պաղեստինի «Համաս» խմբավորման ռազմական թևի ներկայացուցիչ Աբու Օբայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելը մինչև 18:00-ն ժամանակ ունի զորքերը դուրս բերելու Արևելյան Երուսաղեմի Ալ-Ակսա և Շեյխ Ջարահ մզկիթների շրջաններից:
Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից: