Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 04:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի Օժանդակ տնտեսության տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
- Ավտովթար Ծիծեռնակաբերդի խճուղում․ կան տուժածներ
- Թարմ մսի սպանդանոցային ծագման նկատմամբ ուժեղացված վերահսկողություն կիրականացվի
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 05։23-ին, մարվել՝ 05։52-ին։ Մասամբ այրվել է գույքը և ջերմահարվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ)։


