Uncategorized

Ես չեմ տեսնում լավագույն Օզիլին թիմի համար. Արտետա

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլին Անգլիայի առաջնության հայտացուցակից դուրս թողնելու որոշումը:

Նա հայտնել է, որ դա զուտ ֆուտբոլային որոշում է, և իր խիղճը հանգիստ է:

«Իմ խիղճը հանգիստ է, քանի որ ես արդար եմ եղել նրա հանդեպ: Իմ աշխատանքը յուրաքանչյուր ֆուտբոլիստից առավելագույնը քաղելն է թիմում ներդրում ունենալու հարցում: Այս պահին ես չեմ տեսնում լավագույն Օզիլի թիմի համար: Դա իրականությունն է, որը մենք պետք է ընդունենք: Լավագույն տարբերակը դեմ առ դեմ քննարկելն է»,-ասել է Արտետան:

Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ