fbpx
Քաղաքականություն

Ես էլ եմ հիասթափված ինձնից և ընդդիմությունից. Վազգեն Մանուկյան

Այսօր՝ մարտի 26-ին, լրատվամիջոցների հետ զրույցում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ասել է՝ ես էլ եմ հիասթափված ընդդիմությունից և ինձնից, որովհետև կարծում եմ, որ ավելի արդյունավետ կարելի էր աշխատել։

«Ժողովուրդը սպասում էր, որ ընդդիմությունը պետք է վարչապետի հրաժարականի խնդիրը լուծի, մյուս կողմից էլ շատ մարդիկ տանը նստած ուզում են, որ ուրիշները հարցը լուծեն, դա այդքան էլ ճիշտ չէ, բայց դա չի արդարացնում ընդդիմությանը։ Ինձ առաջարկում էին նաև, որ ես էլ ասեմ, թե աշխատավարձերը բարձրացնելու եմ և այլն, որովհետև ժողովրդի մի զգալի մասը ոչ թե ազգային մոտիվացիայով է առաջնորդվում, այլ սոցիալականով, միգուցե իմ սխալն էր, բայց ես ասում էի, որ պետք է ազգային մոտիվացիայով առաջնորդվել»,– նշել է Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ ինքը հանրությանը չի ուզում ստել և ասել, որ միանգամից փայլուն է լինելու, բայց ինքը վստահեցնում է, որ մարդկանց աշխատանքը գնահատվելու է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ