Մրցավար Մարկ Կլատենբուրգը հիշեց հանդիպումները «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասնակցությամբ, որոնք նա սպասարկել է:
«Միակ բանը, որն ինձ ամենաշատն էր գրավում, դա նրա խաղը սկսելու և կատարելագործելու ունակությունն էր, և դա այն ժամանակ երբ թիմը թուլանում է խաղում:
Ես վերլուծում էի նրա խաղերը, երբ նա երիտասարդ ֆուտբոլիստ էր և խաղում էր Պրեմիեր լիգայում, իսկ հետո՝ «Ռեալում», և Ռոնալդուն միշտ որոշիչ դեր էր ունենում: Պարզապես դու պետք է գիտակցես, որ գտնվում ես նույն խաղադաշտում, իսկապես, եզակի խաղացողի հետ, ով կարող է ակնթարթորեն փոխել խաղի ընթացքը:
Երբ պարզ դարձավ, որ Եվրո 2016-ի եզրափակչում ես եմ լինելու մարցավարը, նա փորձեց գրկել ինձ. մեր միջև հարգանքը շատ մեծ է:
Ես շատ էի նեղվել, երբ նա վնասվածք ստացավ եզրափակչի հենց սկզբում, քանի որ խաղը այն ժամանակ կորցրեց հիանալի խաղացողի: Բայց ես երբեք նրան առանձնահատուկ ձևով չեմ վերաբերվել, չեմ տարբերակել նրան այլ ֆուտբոլիստներից: Կարծում եմ, որ այդ պատճառով մենք լավ հարաբերություններ ենք զարգացրել։
Խաղերից մեկի ավարտից հետո իմ հանդերձարան բերեցին վերնաշապիկ, որի վրա գրված էր. «Հարգանքներով՝ Կրիշտիանու Ռոնալդուից»: Ես երբեք նման բան չեմ խնդրել նրանից: Իսկապես, դա գեղեցիկ ժեստ էր: Ես երբեք նրան դեղին քարտ ցույց չեմ տվել, միգուցե այդ պատճառով ստացա վերնաշապիկը:
Հիշում եմ, երբ ես առաջին անգամ «Ռեալի» մասնակցությամբ խաղի մրցավարն էի, Իկեր Կասիլյասը գնդակը մտցրեց խաղադաշտ և երեք փքխանցում կատարելով Ռոնալդուն գոլի հեղինակ դարձավ։ Ես նույնիսկ չհասցրեցի անցնել չեզոք գոտի: Միայն Ռոնալդուի նման հիանալի խաղացողները կարող են նման հնարքներ անել: Նա շատ արագ և ճիշտ էր կողմնորոշվում:
Ինձ չի զարմացնում այն, որ Ռոնալդուի հեռանալուց հետո «Ռեալը» այլևս նույնը չէ:
2016-ին Չեմպիոնների լիգայի եզրափակչում, երբ մրցավարը ես էի, Ռոնալդուն պետք է խփեր վճռորոշ տուգանայինը: Իմ միակ միտքը այն ժամանակ հետևյալն էր. «Երբ այս ամենը ավարտվի, ես կվերցնեմ գնդակը»: Բայց ես գիտեի, թե որտեղ էր գնդակը շուտով հայտնվելու՝ դարպասի ցանցի մեջ։
Նա այնքան էլ լավ չխաղաց, և ես կարող եմ ասել, որ նա ամբողջովին պատրաստ չէր: Բայց դու միշտ գիտես, որ քեզ սպասում է Կրիշտիանու Ռոնալդուի հետաքրքիր ներկայացումը, երբ նա խաղադաշտում է », – ասաց Կլատենբուրգը:
Աղբյուրը՝ dailymail

