fbpx
Խորհրդարան

ԱԺ-ում տեղի ունեցածը քստմնելի սադրանք էր․ Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում խոսեց խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին։

Նա նշեց, որ դատապարտում է բռնության ցանկացած երևույթ՝ իր բոլոր դրսևորումներով: Նա նաև նշեց, բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև բարոյական ու հոգեբանական։

«պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն երկու տարի հեղափոխական թիմը, այդ թվում այս խորհրդարանական մեծամասնությունը և այս կառավարությունը հետևողականորեն և շարունակաբար ենթարկվում են բարոյական և հոգեբանական բռնությունների», – ասաց Փաշինյանը։

Նա իր խոսքում նշեց, որ մի քանի անգամ դիտել է միջադեպի տեսագրությունը, որից հետո ասաց․ «Հարց․ իսկ ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցողն այնտեղ կանգնած (մատով ցույց է տալիս տեղը, որտեղից սկսվել է ծեծկռտուքը – խմբ․): Եվ, երբ որ ամբիոնից իջնում էր և մեծ արագությամբ ընթանում էր դեպի Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում, քաղաքական երկխոսություն ծավալելու՞»։

Փաշինյանը տեղի ունեցածը որակեց քստմնելի սադրանք․ «Սակայն դատապարտում եմ նաև այն, որ մենք տրվում ենք սադրանքների: Իմ եղբորը, իմ ընկերոջը ես դատապարտում եմ, որովհետև մենք իրավունք չունենք տրվելու սադրանքների», – ասած վարչապետը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ