Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինյան պատի քանդման 30 ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ միմյանց հայտնել էն դժգոհությունների մասին: Այս մասին հաղորդում է The New York Times պարբերականը:
«Ես հասկանում եմ քայքայիչ քաղաքականության նկատմամբ ձեր ձգտումը, բայց ես հոգնել եմ բեկորները հավաքելուց: Ամեն անգամ ես ստիպված եմ լինում սոսնձել ձեր կոտրած բաժակները, որպեսզի մենք կարողանանք նստել ու թեյ խմել միասին»,-ասել է Մերկելը:
Մակրոնն իր հերթին պատասխանել է, որ չի կարող ներկա լինել Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և ձևացնել, որ ոչինչ չի եղել:
Խոսքն առաջին հերթին վերաբերում է Սիրիայում Թուրքիայի և ԱՄՆ-ի գործողությունների նկատմամբ Մակրոնի դիրքորոշմանը:
