Հասարակություն

Ես միշտ կանգնած եմ իմ Ազգի կողքին. Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր Facebook-ի էջում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին:

«Այսօր առավոտյան արթնացա և իմացա Լեռնային Ղարաբաղի (դե ֆակտո անկախ պետություն` բնակեցված հայերով) վրա ադրբեջանական բանակի լայնամասշտաբ հարձակման մասին, որի թիրախը եղել են Ստեփանակերտն ու հարակից տարածքները:

Կոչ եմ անում միջազգային հանրությանը ոտքի կանգնել և օգնել կանգնեցնել տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության դեմ ուղղված ռազմական գործողությունները:

Մենք ունենք մեր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք ՝ առանց գոյության սպառնալիքի: Մեր երեխաներն իրավունք ունեն ապրելու խաղաղ, ոչ թե թաքնվելու ապաստարաններում:

Ես միշտ կանգնած եմ իմ Ազգի կողքին»,-գրել է նա:

I woke up this morning learning about the large scale attack of Azerbaijani army on #NagornoKarabakh (a de-facto…

Geplaatst door Henrikh Mkhitaryan op Zondag 27 september 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ