fbpx
Հասարակություն

Ամերիկյան կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը.

ՀՀ Աղգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ամերիկյան կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում այս պահին ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը՝ նպատակ ունենալով նման սադրանքների միջոցով ստեղծել խուճապային տրամադրություններ և թուլացնել քաղաքացիների զգոնությունը:

Անհրաժեշտ է տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվությանը և հետևել միայն պաշտոնական լրահոսին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ