fbpx
Սպորտ

17:25 9/10/2019

Ես պահպանում եմ կապը Ռեալ Մադրիդի հետ. նրանք երջանիկ են իմ հաջողություններով. Էդեգոր

Մինչև 2019/20 մրցաշրջանի ընթացքում Մարտին Էդեգորը վարձակալությամբ հանդես է գալիս «Ռեալ Սոսյեդադ»-ում, նրա հիմնական ակումբը ՝ Մադրիդի «Ռեալ»-ը, ուշադրությամբ հետևում է նորվեգացի ֆուտբոլիստի առաջընթացին։

«Արքայական» ակումբը գոհ է նորվեգացի կիսապաշտպանի խաղից և նրան շնորհավորական ուղերձներ են հղել։

«Ես պահպանում եմ կապը «Ռեալ Մադրիդ»-ի հետ, նրանք երբեմն գրում են ինձ, հարցնում իմ որպիսությունը։ Նրանք շնորհավորել են ինձ մրցաշրջանը լավ սկսելու կապակցությամբ։ Նաև երջանիկ են իմ հաջողություններով»,- ասել է Էդեգորը Eurosport Norway-ին տված հարցազրույցում։

Էդեգորը նաև ցանկություն է հայտնել երկարաձգել պայմանագիրը «Ռեալ Սոսյեդադ»-ի հետ, նախքան «Սանտյագո Բեռնաբեու» վերադառնալը։

«Ես ինձ այստեղ երջանիկ եմ զգում և ցանկանում եմ շարունակել մինչև երկամյա պայմանագրիս ավարտը»։- ասել է նորվեգացի ֆուտբոլիստը։

Շաբաթ օրը Իսպանիայի հավաքականը կմրցի Նորվեգիայի հետ, և երիտասարդ կիսապաշտպանը կհանդիպի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսին։

«Չեմ կարծում, որ Իսպանիայի հավաքակականը կանհագստանա իմ պատճառով։ Նրանք իրենց սովորական հանդիպումը կանցկացնեն։ Միշտ էլ հաճելի է Սերխիո Ռամոսի հետ նույն խաղադաշտում լինելը։ Եվ առաջիկա խաղը հենց այդ պատճառով յուրահատուկ կլինի»։- հավելել է Էդեգորը։

Վերեվ